Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Թուրքիայի վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել «Էրգենեկոնի» գործով վճիռը

Թուրքիայի վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել «Էրգենեկոնի» գործով վճիռը
22.04.2016 | 12:56

Թուրքիայի բարձրագույն վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել հեղաշրջում կազմակերպելու համար 275 մարդու մեղավոր ճանաչելու մասին 2013-ին կայացված դատավճիռը: Անկարայի դատարանը ապրիլի 21-ին որոշել է չհիմնավորված ճանաչել դատավճիռը, քանի որ ապացուցված չի համարել «Էրգենեկոն» անվամբ գաղտնի ցանցի գոյությունը: Դատարանը մի շարք խախտումներ է արձանագրել նախաքննության կողմից ապացույցների ձեռքբերման գործընթացում՝ ապօրինի գաղտնալսումների և խուզարկությունների մասով: 5 տարի տևած աղմկահարույց դատավարությունից հետո` 2013-ին, թուրքական դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց տասնյակ բարձրաստիճան զինվորականների, գեներալների, պատգամավորների ու լրագրողների՝ տարիներ առաջ Ռեջեփ Էրդողանի կառավարության դեմ հեղաշրջում նախապատրաստելու համար: Գործով անցնող 300 ամբաստանյալներից որևէ մեկը չէր ընդունել առաջադրված մեղադրանքը, սակայն նրանց մեծամասնությունը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց ցմահ կամ 6-50 տարվա ազատազրկման:

Դիտվել է՝ 1631

Մեկնաբանություններ